Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:52 19-06-2024

Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից. Համլետ Պետրոսյան

Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, խաչքարագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաչքարերի մասին հնչեցրած կարծիքին։

«Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր:

Խաչքարերը իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչաքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ծագել, զարգացել և մնում է զուտ ժողովրդական նախաձեռնություն:

Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսևորումների մասին: Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է, երբ իրականությունն ու քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք և ոչ պատճառ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասել էր. «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար։ Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է:

Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:

Էլի Վարդան Մամիկոնյանի...

Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի:

Այս փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան

Ձեզ գուցե հետաքրքրի