Արկտիկական տարածաշրջանը դարձել է ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվության թատերաբեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԵԱՀԿ-ում Եվրոպայի ռազմականացմանը նվիրված կլոր սեղանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր հակառակորդները՝ ՆԱՏՕ-ի երկրները, ավելացնում են ռազմական ներուժը հյուսիսային լայնություններում»,- նշել է նա։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքերով՝ Արկտիկական տարածաշրջանին «հատուկ նշանակություն է տրվում» ՆԱՏՕ-ի ծրագրերում։
«Ռուսաստանը դիտվում է որպես սպառնալիք և, ըստ նրանց տրամաբանության, պետք է վտարվի։ ՆԱՏՕ-ն և դրա առանձին անդամները, անհատապես և խմբերով, ընդլայնում են իրենց ռազմական գործունեությունը, այդ թվում՝ անցկացնելով տարբեր հակառուսական առաքելություններ», – հայտարարել է Ռյաբկովը։