Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 15 րոպե առաջ - 20:53 09-11-2026

Իրանում հայտարարել են միջուկային զենք արագ մշակելու երկրի կարողության մասին

Իրանը հնարավորինս շուտ կարտադրի միջուկային զենք, եթե այդպիսի որոշում կայացվի, մասնավորապես, եթե երկրի Գերագույն առաջնորդը որոշի, որ անհրաժեշտ է դա անել։

Այս մասին հայտարարել է Մեջլիսի անդամ Էսմայիլ Կուսարին ԱՄՆ ընտրություններին նվիրված նիստի ժամանակ։

«Եթե Գերագույն առաջնորդը որոշի, որ մենք անպայման պետք է միջուկային զենք ունենանք, մենք անպայման այն հնարավորինս շուտ կարտադրենք»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական SNN լրատվական գործակալությունը։

Խորհրդարանականի խոսքերով՝ Իրանը «որևէ հատուկ խնդիր չունի» միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ և ներկայումս որևէ պատճառ չունի դրանից դուրս գալու, քանի որ ՄԱԳԱՏԵ-ից օգուտ չկա։

«Եթե ՄԱԳԱՏԵ-ից օգուտ լիներ, ապա այն առնվազն պետք է դատապարտեր Ամերիկային, որը 12-օրյա պատերազմի ժամանակ ռմբակոծեց մեր երեք միջուկային օբյեկտները: Երկրորդ, ՄԱԳԱՏԵ-ի կանոններին և օրենքներին համաձայն՝ նրանք պետք է դատվեին»,- նշել է նա։