Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:48 08-04-2024

Կկայանա ավտոմեքենաների առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդ

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։

«2024 թ. փետրվարի 1-ից գործարկված Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կայքում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
19:35 «Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»․ Սաակաշվիլի