Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:50 03-11-2023

Մարդիկ սկսելու են սեփական ուժերով ոչնչացնել կամ չեզոքացնել թափառող ու կատաղած շներին․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․

«Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել նրան։ Մինչ շտապօգնության մոտենալը կինը հանկարծամահ է եղել։

Թափառող ու հաճախ կատաղած շները իսկական գլխացավանք են դարձել մարդկանց համար։ Իմ ընտանիքը ևս բազմիցս շների հարձակման է ենթարկվել։ Այս անգամ իսկական շների նկատի ունեմ, ոչ թե քաղաքական։
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում վխտում են թափառող շները, որոնք պարբերաբար հարձակվում են անցորդների վրա, վախեցնում երեխաներին։ Երբ խոսեցի վարչական ղեկավարի հետ, հասկացա, որ ինքը չունի լծակներ։

Պաշտոնական նամակ ուղարկեցի Փարաքար համայնքի ղեկավարին, որտեղից ստացված պատասխանը ևս հուսադրող չէր' ռեսուրսներ չկան, քննարկում են։

Իրականում կենդանիների նկատմամբ վերաբերմունքը կարևոր է, բայց դա չպետք է ոտնահարի մարդկանց իրավունքները։ Այդպիսի համատարած ամենաթողությունը բերելու է նրան, որ մարդիկ սկսեն սեփական ուժերով ոչնչացնել կամ չեզոքացնել թափառող ու կատաղած շներին' սեփական ընտանիքների պաշտպանության համար»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
18:20 Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով