Ներքին 4 տարի առաջ - 11:28 18-06-2022

Բերձորում մի խումբ մարդիկ, ովքեր կապված են այս իշխանությունների հետ, ակտիվորեն զբաղված են թալանով․ Նաիրի Հոխիկյան

Բերձորում ինչ-որ մարդիկ ակտիվորեն լծված են թալանի գործին, այդ թվում՝ փորձում են մետաղները, գազի խողովակները կտրել, տանել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Մի խումբ մարդիկ՝ 10-15 հոգի, ովքեր կապված են այս իշխանությունների հետ և համարվում են իրենց կամակատարը, ակտիվորեն զբաղված են Բերձորը թալանելով, այն ամենը, ինչ հնարավոր է, փորձում են հանել-տանել»։

Նա ընդգծեց․ «Լաչինչի շրջանում մոտ 200-300 մարդ է ապրում։ Մարդկանց հորդորներին, պահանջներին, թե մի արեք, մենք Բերձորը չենք հանձնելու, պահելու ենք, իրենք ասում են, որ արդեն հանձնած է, ու միևնույնն է, ոչինչ հնարավոր չի լինի փոխել, հուլիսի 1-ին ադրբեջանցիները մտնելու են Բերձոր։ Հետևաբար արդարացնում են իրենց թալանը, ասում են՝ եթե մենք չթալանենք, ադրբեջանցիներն են թալանելու»։

Նա նշեց, որ ինքը օրեր առաջ է հանդիպել Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։ «Նա ասում է, որ չի կարող երաշխավորել մարդկանց, որ այդտեղ լիարժեք անվտանգ է, բայց մարդկանց կոչ է անում, որ վերադառնան Բերձոր՝ ապրելու, որքան շատ մարդ ապրի Բերձորում, այնքան ավելի հեշտ կկանխվի թալանը, միաժամանակ հնարավոր կլինի պահել բնակավայրը։

Ցանկացած մարդ, ով կգա Բերձոր՝ ապրելու, իրենց տուն կտրամադրեն, ճիշտ է՝ իդեալական պայմաններ չեն, որովհետև մեծ մասը թալանված է, ընդ որում՝ հայերի կողմից, սակայն հիմա էլ ռուսների հետ փորձ է արվում պահել ու թույլ չտալ, որ այդ թալանը շարունակվի»։

Հոխիկյանը նշեց նաև՝ այս պահին Բերձորում մոտ 3000 տուն կա, ու միանշանակ հնարավոր չէ ապահովել, որ այնտեղ թալան չլինի։ «Օրինակ՝ Աղավնոն փոքր գյուղ է, մոտ 70 տուն կա, այնտեղ հնարավոր է կանխել թալանը, բայց Բերձորում այդ առումով խնդիրներ կան, որովհետև համեմատաբար ավելի մեծ քաղաք է, ու վերահսկողություն սահմանելը դժվարանում է։ Եթե մարդիկ ապրեն, ավելի հեշտ կլինի նաև թալանը կանխել»։

Նա նաև ընդգծեց, որ տեղի բնակիչների կողմից կա վճռականություն՝ պահելու Բերձորը։ «Եթե տեղում հայերը շատ լինեն, ռուսները դուրս չեն գա։ Ի վերջո՝ եթե կա 1 տոկոս հավանականություն՝ պահելու քաղաքը, այդ ուղղությամբ պետք է աշխատել»։



Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»