«Գեորգիքս»-ին չեն կալանավորել․ դատարանը վարչական հսկողություն է սահմանել:
Բլոգեր «Գեորգիքս»-ի՝ 21-ամյա Գեորգի Թարջումանյանի նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է։ Դատավոր Վահագն Մելիքյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, բլոգերը սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ իրեն հրել են Երևանի «Ամառ» ռեստորանային համալիրում։
Դեպքի առթիվ նյութեր էին փոխանցվել Քննչական կոմիտե։
Բլոգերն արդեն արձագանքել է դատարանի որոշմանը՝ գրելով․ «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթա»։
Տեսանյութը՝
այստեղ։