Շինարարության այն տեմպը, որը մենք վերցրել ենք, որևէ կերպ չենք կարող կորցնել, քանի որ այն, ինչը որ մենք անում ենք, չնայած աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումներ ենք անում, բայց անհրաժեշտ մինիմումից դեռ շատ հեռու ենք, նաև կրթության ոլորտում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով 300 մանկապարտեզի ծրագիրը չավարտած պետք է մտածել հաջորդ 300-ի մասին և այդպես նաև դպրոցների և այլ ծրագրերի մասով:
Փաշինյանը հայտնեց որ Լոռու մարզ կատարած այցից հետո հասկացել է, թե մարդու բարեկեցությունն ապահովելու համար ինչ պետք է անի կառավարությունը:
«Կառավարությունը բարեկեցությունը պետք է ապահովի, առաջինը հերթին իրավակարգը, օրենքի առաջ մարդկանց հավասարությունը ապահովելու միջոցով, երկորդ՝ ենթակառուցվածքներ ապահովելու միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը և, թվարկելով գրի, էլէկտրաէներգիայի, ինտերնետի, նախնական բժշկական ծառայությունների ապահովման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, շարունակեց. «Գլոբալ առումով խաղաղություն պահովելուց հետո կառավարությունը քաղաքացուն պետք է ասի՝ հարգելի քաղաքացի մենք ապահովեցինք բոլոր պայմանները, որպեսզի դուք աշխատեք և ձեր բարեկացությունը զարգացնենք:
Այսինքն կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, կռավարության խնդիրն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին արժանապատիվ աշխատանքով իր արժանապատիվ հացը վաստակի»:
Նա պատմեց, որ Ագարակ գյուղում մի երիտասարդ իրեն ասել է, թե իրեն նպաստից կտրել են: «Ես էլ ասում եմ՝ գործունակ, առողջ ես երևում, ի վիճակի ես աշխատել, և այսօր հրատապ չէ հարցը, թե աշխատանք չկա»,- ասաց վարչապետը և նշեց, որ ընկերություններ կան, որ ասում են, որ դրսից են բերում աշխատողներ: Նա ասաց, որ տվյալ երիտասարդը ուներ անարդարության զգացում և ասում էր ինչու իր նման ուրիշները ստանան, ինքը չստանա:
«Մարդիկ ամիսը 500 հազար դրամ վարկ են փակում և պետությունից նպաստ են ստանում»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ պետք է դնել թվայնացման և արհեստական ինտելեկտի վրա։
Վարչապետն ասաց, որ Գորիսում ծրագիր են իրականացնում, և այն ձգձվում է, քանի որ քարի մատակարարողը չի հասցնում քար մատակարարել և ստիպված Իրանից քար են ներկրում, որ ծրագիրը ավարտին հասցնեն: «Ասեին նավթի, գազի խնդիր կա ՀՀ-ում, կհասկանայինք, բայց որ քարի խնդիր կա…»,- ասաց նա: