Արտաքին 4 տարի առաջ - 14:19 21-01-2022

Ճանապարհներին աղ շաղ տալը վտանգավոր է. գիտնականներ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի կենսաֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Եգոր Զադերեևը, որը մասնակցել է գիտնականների միջազգային խմբին, հայտարարել է, որ մերկասառույցի դեմ պայքարելու նպատակով ճանապարհներին շաղ տրվող աղը թունավորում է հյուսիսային երկրների ջրամբարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այդ խնդիրը հատկապես ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ ԱՄՆ-ում դրանք հիմնականում ճանապարհային աղեր են, որոնք վերջին 50 տարիների ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ճանապարհների համար»,- պարզաբանել է Զադերեևը։

Որպես օրինակ՝ գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունը հրապարակել են Trends in Ecology and Evolution ամսագրում, նշել են Միչիգան ​​լիճը: Վերջին 200 տարիներին աղերի խտությունը լճում աճել է տասն անգամ, բայց իր պատմության մեծ մասի ընթացքում Միչիգանի համար քիմիական հավասարակշռությունը մնացել է անփոփոխ:

«Ճանապարհային աղը առավելապես վտանգավոր է հյուսիսային տարածաշրջաններում, որտեղ շատ են ոչ մեծ, քաղցրահամ լճերը։ Արկտիկական շրջաններում աղը քիչ է, ուստի այնտեղ ապրող օրգանիզմները սովոր են նման միջավայրին», - բացատրել է Զադերեևը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան