Խոսք 5 տարի առաջ - 11:03 09-10-2021

Հավանություն տալը չի նշանակում, թե Ռուսաստանը միացել է Էրդողանի «3+3» նախաձեռնության առաջմղմանը. Սիլաև

Ռուսաստանցի հեղինակավոր միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևը անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի տարածաշրջանում «վեցի հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը այդ նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատողն այդ մասին ասել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Սիլաևի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի դրական արձագանքը «3+3» նախաձեռնությանը միանշանակ չէ, քանի որ այն և՛ կարող է նշանակել, որ նրանք հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը, և՛ կարող է նշանակել, որ Ռուսաստանը պարզապես չի ուզում հայտնվել այն վիճակում, որ ստիպված լինի մերժել:

«Կարելի է անվերջ հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ քիչ հավանական է, թե Վրաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը, և ամենայն հավանականությամբ չի աջակցի Հայաստանը: Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ նախաձեռնության առաջմղմանը: Ինձ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանություն լինի, ապա այդ հավանությունը բավական պասիվ կլինի», - «Արմենպրես»-ին հայտնել է Նիկոլայ Սիլաևը:

«Վեցի հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ-ի վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Սեպտեմբերի վերջին Էրդողանն այդ հարցը քննարկել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը ասել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ