Երևան +11°
Տեսանյութ Ներքին 11 ամիս առաջ - 16:29 01-06-2023

Հունիսի 1-ը Գյումրիում

Երեխաների օրվա առիթով Գյումրիի փողոցները վերածվել էին տոնական հրապարակի։ Հերոսները փոքրիկներն էին, որոնք իրենց աշխուժությամբ տրամադրություն ու ժպիտ փոխանցեցին բոլորին։

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը ամեն ինչ մտածված էր այնպես, որ երեխաների համար օրը հիշարժան դառնա։

Մանկան մաքուր ու անկեղծ ժպիտները բարձր տրամադրություն էին բերել բոլորին, մեծերը մտովի տեղափոխվեցին իրենց մանկության տարիներ, երբ իրենք էլ ունեին երազանքներ, որոնց մասին այսօրվա միջոցառման մասնակից երեխաները ևս չմոռացան խոսել։

Ամենաանկեղծ ու մաքուր ցանկություններն այսօր հնչում են երեխաների շուրթերից, որոնք սիրո ու խաղաղության մեջ ապրելու լիակատար իրավունք ունեն։

Փոքրերի ցանկություններն արտահայտված են իրենց կավճանկարներում․ խաղաղ երկինք ու ամուր տուն ու ընտանիք են երազում։