Օրեր առաջ
Oragir.News-ը ահազանգ էր ստացել, որ Հայաստանի պետական ռեգիստրում ընդամենը 2 աշխատակից է սպասարկում քաղաքացիներին, ինչի հետևանքով հերթերը բավականին երկարում են, իսկ քաղաքացիները ստիպված են լինում ժամերով սպասել։
Այսօր
Oragir.News-ը այցելել է Հայաստանի պետական ռեգիստր՝ տեղում պարզելու, թե որքանո՞վ է համապատասխանում ահազանգը իրականությանը։
Տեղում ականատես եղանք, որ քաղաքացիների սպասարկումն իրականացնում են 3-4 աշխատակից, որոնք աշխատում էին հերթափոխով։ Քաղաքացիները նշեցին նաև, որ պետռեգիստրի աշխատակիցներն իրենք էլ քաղաքացիներին տեղեկացնում են, որ աշխատում են հերթափոխով, ինչի հետևանքով սպասարկման ընթացքում որոշակի հերթեր են գոյանում։
Այնուամենայնիվ, քաղաքացիների կարծիքները տարբեր էին։ Ոմանք նշում էին, որ սպասելու ժամանակն այնքան էլ երկար չէ։ Մյուսներն էլ դժգոհում էին, որ ստիպված են շուրջ մեկ ժամ հերթ կանգնել։ Միևնույն ժամանակ, որոշ քաղաքացիներ դրական գնահատեցին սպասարկման որակը՝ ընդգծելով, որ թեև սպասելը ժամանակատար է, աշխատակիցները պատշաճ են կատարում իրենց աշխատանքը։
Տեսանյութ: