Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 11:33 23-02-2026

Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան

Ցնցումների մեջ ընկած մարդկանց եմ ասում, երբ հայրաքաղաքի կենտրոնում՝ ադրբեջանցիները գալիս ու վիդեոներ են նկարում, ձեր ձայնը պադվալներից դուրս չի գալիս, ինչու՞ բան չեք խոսում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Գյումրեցիներս, այսօր եղել ենք գյուղ Կամոյում, գյուղ Ախուրյանում, որից հետո գնացել ենք հայրաքաղաք Գյումրի, շփվել ենք մեր հայրենակիցների հետ ու ներկայացրել նրանց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը:

Ես՝ մինչև հայրաքաղաքից հասա մայրաքաղաք, տեսա, որ ինչ-որ մարդիկ ընկել են ցնցումների մեջ: Մենք չենք գնում քաղաքների կաֆեներում նստում, ֆոտոներ անում, այլ գալիս ենք աշխատելու, լսում ենք ձեր հոգսերը ու տալիս դրանց լուծումները, դուք լավ գիտեք, որ մենք դա կարող ենք անել ու անելու ենք:

Ավելի լավ է խոսեք, որ Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, ու որ այս իշխանությունները 8 տարվա ընթացքում մի տուն չեն տվել գյումրեցիներին: Գյումրեցիներ ջան, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան