Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:13 27-04-2023

ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ

Ապրիլին մենք ունենք եկամտային հարկի պատմական բացարձակ ցուցանիշ և ունենք պետական բյուջեի հարկային հավաքագրումների բացառիկ ցուցանիշ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր դեռ ապրիլի 27-ն է, դեռ մի քանի օր էլ այս ցուցանիշը կբարելավվի: Երեկ երեկոյան արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

2022-ին բյուջեով պլանավորածից շուրջ 80 մլրդով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ: Դա բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:

Վարչապետը նաև նշեց, որ ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: 2022-ի ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամ շահութահարկ:

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց