Ներքին 10 րոպե առաջ - 17:51 13-11-2026

Փաշինյանը Դուբլինում խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ:

Վարչապետին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը:

Նախ ՀՀ վարչապետի և ինստիտուտի ղեկավարության, իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով:

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի ևս: