Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: