Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:33 23-08-2024

Գեղարքունիքի մարզում՝ «Ադանա» ռեստորանի մոտից, պարտքի դիմաց հափշտակել են Ford մակնիշի ավտոմեքենա. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է զանգահարել Լուսինե Զ․-ն և հայտնել, որ իր պաշտպանյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արտակ Ա․-ի պարտքատերը վերջինիս կեղմից շահագործվող «Ford» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի «Ադանա» ռեստորանի մոտից բոլորի աչքի առաջ հափշտակել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ն 2023 թվականի հոկտեմբերից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 26/43 հասցեում գտնվող «Ոսկե Դար» ոսկու սրահից պարտքով վերցրել է 808 հազար դրամի ոսկյա զարդեր և չկարողանալով այն վերադարձնել օգոստոսի 10-ին գնացել է Մարտունի քաղաքի «Ադանա» հարսանյաց սրահ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո դուրս է եկել ու նկատել է, որ ավտոմեքենամ որտեղ ինքը կայանել է տեղում չէ, այն տարել են։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն «Արմինե-Արփինե» ՍՊԸ-ի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին