Պաշտպանության նախարարությունը 569.4 միլիոն դրամանոց մրցույթ է հայտարարել, որը տարակուսանք է առաջացնում։
Նախատեսվում է գնել 20֊ից 40-տեղանոց վրաններ, ինչը նշանակում է, որ այդ հսկա վրաններում պետք է բնակվեն ոչ թե զինվորների մոբիլ ջոկեր այլ ամբողջ դասակներ։
Նախատեսված գնից ենթադրելի է, որ գնվելու է 1400֊1500 վրան, ինչը ծառայելու է նվազագույնը 45 հազար հոգու համար։
Հաշվի առնելով իշխանությունների հակվածությունը պետակամ գույքը օտարելու հարցում` չի կարելի բացառել, որ առաջիկայում կտեսնենք գործող ավանդական զորանոցների մասնավորեցումներ։
Կամ էլ բանակը պատրաստվում է ավելի լուրջ միջոցառումների։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ն ԵՄ-ի օգնությամբ վրանային ավան է կառուցում, որպեսզի 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները առաջին 10 օրը անցկացնեն այդ վրաններում: