Ուղիղ եթեր
Ներքին 37 րոպե առաջ - 09:41 30-10-2026

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, Հայաստանում առկա ներդրումային ներուժը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Իր ելույթում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում առկա ներդրումային ներուժը։

Դեսպան Մկրտչյանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության Արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։
Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհուրդը միավորում է մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, որոնք նպաստում են ԱՄՆ արտահանման խթանմանը և գործարար համայնքի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և մենթորական աջակցություն։