copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:39 25-04-2022

Հայաստանի բանկերը միասին առաջին եռամսյակում բյուջե են վճարել 12.76 մլրդ դրամ հարկ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2022թ. հունվար-մարտ ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում բնականաբար ներառված են նաև հանրապետությունում գործող առևտրային բանկերը (բացի «Արցախբանկից»)։

2022թ. հունվար-մարտ ամիսների արդյունքով հայաստանյան բանկերը միասին պետական բյուջե են վճարել 12.76 մլրդ դրամ հարկ, ինչը շուրջ 660 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարածից։

Բանկային ոլորտի առաջատար հարկատուն, ինչպես և նախորդ տարի, շարունակում է մնալ «Ակբա բանկը»։ Սա պետբյուջե է վճարել 1.74 մլրդ դրամ։ Խոշոր հարկատուների ընդհանուր ցուցակում 24-րդն է։ 2021թ. այս բանկը՝ վճարած 1.73 մլրդ դրամով, հանրապետության 17-րդ հարկատուն էր։

Ոլորտի թիվ երկու հարկատուն «Ամերիաբանկն» է։ Վճարել է 1.55 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր հարկատուների մեջ 25-րդն է։ 2021թ.-ի նույն ժամանակահատվածում սա 20-րդ հարկատուն էր, իսկ բանկերի մեջ դարձյալ երկրորդ հարկատուն էր՝ վճարած 1.46 մլրդ հարկերով։

Երրորդը «Հայբիզնեսբանկն» է, վճարել է 1.39 մլրդ դրամի հարկ։ Սա ընդհանուր ցուցակում 33-րդն է։ Մեկ տարի առաջ՝ վճարած 1.24 մլրդ դրամով, 24-րդ հարկատուն էր։ Այն ժամանակ բանկերից երրորդ հարկատուն «Արդշինբանկն» էր, որ պետական բյուջե էր վճարել 1.02 մլրդ դրամ ու հազար խոշոր հարկատուների մեջ 39-րդն էր։ Այս տարի «Արդշինբանկը» վճարել է 980 մլն դրամ և հանրապետության 55-րդ խոշոր հարկատուն է, իսկ բանկերի մեջ՝ վեցերորդը։

Բանկերից չորրորդը՝ վճարած հարկերի գծով, «Ինեկոբանկն» է, որը պետբյուջե է վճարել 1.27 մլրդ դրամ հարկ։ Ընդհանուր հարկատուների ցուցակում սա 40-րդն է։ 2021թ.-ին վճարել էր 869 մլն դրամ հարկ և հանրապետության 50-րդ հարկատուն էր։ Սա բանկերի մեջ ամենամեծ առաջընթացն է արձանագրել։

«ՎՏԲ-Հայաստան» բանկը բանկային համակարգի 5-րդ հարկատուն է։ Հազար խոշորների մեջ՝ 45-րդը, վճարել է 1.1 մլրդ դրամ հարկ։ Մեկ տարի առաջ՝ վճարած 791 մլն դրամով, 58-րդն էր։

«Հայէկոնոմբանկը» յոթերորդն է՝ վճարած 0.78 մլրդ դրամ հարկով։ Ընդհանուր ցուցակում 70-րդն է։ 2021թ.-ին վճարել էր 982 մլն դրամ և 45-րդ խոշոր հարկատուն էր։

«Կոնվերս բանկը» ութերորդն է՝ 680 մլրդ դրամ հարկով։ Բոլոր հարկատուների մեջ 84-րդն է։ 2021թ.-ին վերջինս վճարել էր 719 մլն դրամ և հանրապետության 66-րդ հարկատուն էր։

Իններորդը «Արմսվիսբանկն» է՝ 630 մլրդ դրամ վճարած հարկով։ Ընդհանուր ցուցակում սա 93-րդն է։ 2021թ. վճարել էր 543 մլն դրամ և 95-րդ հարկատուն էր։

«ԱյԴի» բանկը պետական բյուջե է վճարել 560 մլն դրամ հարկ։ Բանկերի մեջ 10-րդ հարկատուն է, ընդհանուր հարկատուների մեջ՝ 104-րդը։ 2021թ. վճարել էր 361 մլն դրամ հարկ և 137-րդ հարկատուն էր։

«Արարատբանկը» 11-րդն է բանկերի մեջ, 111-ը՝ խոշոր հարկատուների մեջ։ Պետական բյուջե է վճարել 520 մլն դրամ հարկ։ 2021թ.-ին վճարել էր 776.5 մլն և 60-րդ հարկատուն էր։

12-րդը «Յունիբանկն» է՝ վճարած 510 մլն դրամ հարկերով։ Հազար խոշորների ցուցակում սա 116-րդն է։ 2021թ.-ին վճարել էր գրեթե 606 մլն դրամ և հանրապետության 83-րդ հարկատուն էր։

«Էյչ-Էս-Բի-Սի» բանկը Հայաստանի Հանրապետության բանկերի մեջ 13-րդն է։ Սա ոչ վաղ անցյալում բանկերի մեջ թիվ մեկ հարկատուն էր։ Այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 420 մլն դրամ և հանրապետության 135-րդ հարկատուն է։ Մեկ տարի առաջ վճարել էր գրեթե 575 մլն դրամ և հարկատուների ցուցակում 91-րդն էր։

14-րդը «Էվոկաբանկն» է՝ վճարած 383 մլն դրամ հարկերով։ Ընդհանուր հարկատուների մեջ սա 147-ն է։ 2021թ.-ին վճարել էր գրեթե 132 մլն դրամ և հանրապետության 352-րդ հարկատուն էր։

Հաջորդում է «Բիբլոս բանկը»՝ վճարած 170.82 մլն դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակում 321-րդն է։ 2021թ.-ին վճարել էր 159 մլն և 296-րդ հարկատուն էր։

«Մելլաթ բանկը» 16-րդն է, վճարել է 82.62 մլն դրամ։ Հանրապետության 650-րդ հարկատուն է։ 2021թ.-ին վճարել էր 71.6 մլն դրամ և 642-րդ հարկատուն էր։

Ամենից շատ դիտված

13:36 Նիկո՛լ, չե՛ս հանձնելու. քաղաքացիները նստեցին ճանապարհին
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
12:38 Փակվեց նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում
13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուշագնաց է եղել
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված
23:17 Ֆիզուլիից Բեռլին ուղիղ չվերթ կա․ թշնամին մեր հողերում պատմություն է ստեղծում, իսկ մենք վախենում ենք մեր պատմությունից