Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:47 24-04-2023

Եթե չկան պատիժ և հատուցում, նշանակում է` իրենք հաղթել են․ Արա Պապյան

Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 108–րդ տարելիցը։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուրհազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։

«Իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ ջանք չի գործադրում, ընդհակառակը՝ ես կասեի։ Դատելով նրանից, որ անգամ կառավարական հանձնաժողով ստեղծված չէ, իրենք փորձում են նսեմացնել այդ հայցը, որը շատ վատ քաղաքական հետևանքներ կարող է մեզ համար ունենալ։ Թեև իրենք կարծում են, որ դա լինելու է մեզ համար դրական։ Հայոց Ցեղասպանության գործոնն այն գործոնն է, որ հայոց պետականությունն ու հայ ժողովրդին դարձնում է միջազգային դերակատար։

Դատապարտելի է ներկա իշխանության քայլը՝ փորձ անելու մոռացության տալ այս կարևորագույն հարցը»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»