Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:14 21-09-2022

Ռուսաստանի ճնշմանը այլևս չենք ենթարկվելու. Արա Պապյան

Ազատության հրապարակում շարունակվում է Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը։

Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի հետ։

«Երկիրն առանց դաշնակցի չի կարող ապագա ունենալ, և մենք հիմա պիտի աշխատենք նոր իսկական դաշնակիցներ ունենալ,- ասել է նա,- և պիտի հիմա գնանք ԱՄՆ-ի հետ՝ ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու ուղղությամբ»։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին՝ Պապյանը նշեց, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների համար մի շարք կարևոր ընդգծումներ են տեղի ունեցել․ «Նրա մեսիջներն էին՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, մենք ձեր կողքին ենք, մենք եկել ենք լսելու ձեր պահանջները՝ դուք ինչ եք ուզում, և մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ոլորտներում»,- ասաց քաղաքագետը։

Պապյանի խոսքով՝ ևս մեկ հստակ ուղերձ էր Փելոսիի այցը ռազմական գերատեսչություն, և այդ ուղերձը ամրապնդվում էր Բլինքենի այսօրվա ուղերձով․ «Բլինքենը միանշանակ ընդգծել է Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության հարցերը․ այդ երկու բառերն էլ օգտագործում է»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից