copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:38 16-09-2022

Ռուսաստանը Հայաստանով վճարում է Թուրքիային և Ադրբեջանին․ սա կոչվում է «բաստուրմայի քաղաքականություն»․ Արա Պապյան

Ես չեմ կարծում, որ որևէ մեկն այնքան միամիտ է, որ մտածում է, որ մերոնք ճիշտ ձևով չեն դիմում ՀԱՊԿ, դրա համար էլ կազմակերպությունը համապատասխան ռազմական օգնություն չի տրամադրվում։ Եկեք այդքան միամի չլինենք, ՀԱՊԿ-ը չի ստեղծվել որևէ մեկին՝ լինի Հայաստան, Ղրղզստան կամ Ղազախստան օգնելու համար, ՀԱՊԿ-ը ստեղծվել է ռուսական շահը սպասարկելու համար։ Հետևաբար, իրենք 1000 պատճառ են բռնելու, ինչպես բռնեցին․ 2020 թ-ին, թե բա՝ Ղարաբաղը Հայաստան չէ, 2021-ին՝ հարձակումը սահմանների վրա ընդամենը սահմանային բախումներ են, պատերազմ չէ։ Հիմա քաղաքներ են ռմբակոծում, իսկ իրենք ասում են՝ սահմանային ընդհարում է, ՀԱՊԿ-ը ավելորդ բեռ է Հայաստանի համար, որը երբեք չի օգնել ու չի էլ օգնելու։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանն ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ։

«Դաշնակիցները այն երկրներն են, որոնք ունեն ընդհանուր շահեր և դա ամրագրում են նաև փաստաթղթերով։ Հայաստանը այսօր չունի ընդհանուր շահ ոչ Ռուսաստանի հետ, ոչ Բելառուսի հետ, առավել ևս Ղրղզստանի, Ղազախսատնի, Տաջիկստանի հետ, ավելին այս երկրները՝ միջինասիական այդ երկրները մտնում են թուրքալեզու երկրների ասոցիացիայի մեջ, որը միանշանակ հակահայկական է։ Ռուսաստանն ու Բելառուսը հանդիսանում են Ադրբեջանին զենք վաճառող առաջին երկրները։ Բնական է, որ իրենք մեզ չեն օգնելու։ Հետևաբար, դա ձևակերպման հարց չէ։ Խնդիրը դա չի, առաջին հերթին չկա ցանկություն, երկրորդ՝ թույլ չեն տալիս։ Ռուսաստանը չի ուզում հանդես գալ ուխտադրուժ դաշնակցի կարգավիճակով, ինչն այսօր անում է։ Որևէ մեկը այսօր հանուն Հայաստանի չի թշնամանալու Ադրբեջանի կան Թուրքիայի հետ»։

Պապյանը նաև անդրադառձավ Ուկրաինայի հայտարարությանը, որով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորել՝ մասնավորապես պահպանելով միջազգային իրավունքի նորմերը և հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նա ընդգծեց, որ երբ Ուկրաինան կոչ է անում ագրեսորին հարգել տարածքային ամբողջականությունը՝ միանշանակորեն այդ հայտարարությունը պետք է դիտարկել պրոհայկակա։

«ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի տարբեր հայտարարություններում ակնհայտ երևում է, որ ագրեսորը Ադրբեջանն է, իսկ ռուսներն, օրինակ, սվաղում են։ Ընդ որում՝ Ուկրանինան այն երկիրն է, որի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանը մշտապես քվեարկել է, Հայաստանը մշտապես հանդես է եկել Ուկրաինայի դեմ, երբ հայերն ասում են՝ վայ Ուկրաինան մեր դեմ է, իրենք մոռանում են, թե մենք որքան դեմ ենք եղել Ուկրաինային։ Այնպես, որ պետք է հասկանանք, որ Ուկրաինայի քաղաքաականությունը շատ բանով պայմանավորված է մեր քաղաքականությամբ։ Այն դեպքում՝ իրենք շատ ավելի սթափ են գտնվել։ Ուկրաինայի դիրքորոշումը պայմանավորված է Արևմուտքի դիրքորոշմամբ։ Նրանք տեսնում են, թե արևմուտքի դիրքորոշում ինչպիսին է,և դատապարտում են Ադրբեջանին, հետևաբար, իրենք նույնպես պետք է դատապարտող միտք հանդես բերեին, որովհետև, նույն արևմուտքը Ուկրաինային կասի, թե եղբայր, մենք այստեղ քո տարածքային ամբողջականությունն ենք պաշտպանում, իսկ դու Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին որևէ հայտարաույթուն չես անում»։

Պապյանը նեց նաև, որ այս պահին ճնշումներն Ադրբեջանի վրա հիմնականում հենց Արևմուտքից են ու Ռուսաստանից որևէ ճնշում չկա, հակառակը, Ռուսաստանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի շահերը պաշտպան։

«Իրականացվում է երկու քայլ առաջ մեկ քայլ հետ սկզբունքը։ Ռուսաստանը Էրդողանի հետ պայմանավորվում է, որ Ադրբեջանը կգրավի երկու բնակավայրը, հետո Ռուսաստանը լավամարդ կլինի, իր PR իր համար Ադրբեջանին կստիպի մի քայլ հետ որևէ ստրասեգիական բարձրունք կտա՝ 2-ը կվերցնի։ Արդյունքում, Ռուսաստանը լավամարդ կլինի, Ադրբեջանը կհաղթի, Թուրքիան էլ պարտքի տակ ու կփորձփի հատուցել։ Մի օրինակ բերեմ պատմությունից, 1920 թ-ի օգոստոսին Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին Հայաստանը կիսել իրար մեջ, բայց պետք էր դա այնպես անել, որ Ռուսաստանը վատամարդ չլիներ։ 1920թ-ին սեպտեմբերին Ռուսաստանը զինեց Թուրքիային, թուրքերը հարձակվեցին գրավեցի մի շարք բնակավայրեր, բայց սահմանը չանցան, իսկ սահմանը Ախուրյան և Արաքս գետերով էր անցնում։ Թուրքերը մտան Շիրակի մարզ, կոտորեցին բազմաթիվ հայերի ու գրավեցին Շիրակի հարթավայրը ևս, հետո եկավ Ռոսաստանը, իբրև թե թուրքերին ճնշեց, թուրքրեը նահանջեցին ու կանգենցին Ախուրյան գետի ափին։ Բայց թուրքերի ուզածը հենց դա էր, նրանք ստացան՝ ինչ ուզում էին։ Վատ ոստիկանի դերը խաղաց Թուրքիան, իսկ ռուսներին բաժին հասավ լավ ոստիկանի դերը։ Հիմա նույնն է Ռուսաստանը պայմանավորվում է, քսի է տալիս մեր վրա Ադրբեջանին, Ադրբեջանը հողեր է գրավում, հետո Ռուսները լավամարդ են դուրս գալիս՝ ամեն ինչ դադարեցնում է։

Մի 2 հատ էլ փոքր բաներ է ասում զիջի, արդյունքում, Թուրքիան ու Ադրբեջանը երախտապարտ են Ռուսաստանն էլ ավելի երախտապարտ է։ Հայաստանի հաշվին բոլորն իրենց ցանկությունները բավարարում են։ Սա կոչվում է «բաստուրմայի քաղաքականություն», բաստուրմայի պես մանր-մանր տաշելով Հայաստանի վերջը տալիս են։ Առաջին հայացքից չի երևում այդ տաշածի նշանակությունը, երկու գյուղ էստեղ, մի բարձրունք էնտեղ, մի դաշտավայր մյուս տեղնում, բայց տաշելով գնում են։ Ռուսաստանը Հայաստանով վճարում է Թուրքիային և Ադրբեջանին, դրա դիմաց՝ ստանալու են միջանցք՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Նախիջևան, Թուրքիա գծով, որը հնարավորություն կտա շրջանցել իր նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները»։