copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:15 18-11-2025

Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է, քանի սրանց դեմը չի առնվել. Տիգրան Աբրահամյան

Իշխանության ապօրինությունների շարքը համակարգային բնույթ ունի և դա չի կանգնի այնքան ժամանակ, քանի երկրում իրական քաղաքական փոփոխություն չի եղել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» կուսակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ինչ-որ մարդ կա՞, ով վստահ չէր, որ ռեժիմը Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու էր:
Պարզ չէ՞, թե ինչու նստացրեցին Դավիթ Համբարձումյանին:

Ինչո՞ւ են կալանավայրում գտնվում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:
Ի՞նչ էին տնտղում Վաղարշապատում պատկառելի ձայներ ստացած «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների տներում կամ մարդկանց ձերբակալում:

Շարքը շատ երկար է:
Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է և հայաստանյան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել»,- գրել է նա: