Սպիտակ տան բժիշկ Քևին Օ'Քոնորն ասել է, որ բժիշկները պոլիպ են հայտնաբերել, որն ավելի վաղ հեռացվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոլոնոսկոպիայի ժամանակ: Պարզվել է, որ դա խողովակային ադենոմա է՝ բարորակ, բայց պոտենցիալ նախաքաղցկեղային գոյացություն, որը ներկայում հետագա միջամտություն չի պահանջում։
«Ջո Բայդենի հաստ աղիքից հեռացվել է 3 միլիմետրանոց բարորակ պոլիպ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դա խողովակային ադենոմա է»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ Օ'Քոնորի, խողովակային ադենոման դանդաղ աճող, բարորակ գոյացություն է, որը բժիշկները համարում են «պոտենցիալ նախաքաղցկեղային ախտահարում, որը ներկա պահին լրացուցիչ միջամտություն չի պահանջում»: