Արտաքին 1 տարի առաջ - 18:07 11-01-2025

Ցուկերբերգը գրում է Բայդենի վրա․ «Բայդենի վարչակազմը ճնշում էր գործադրում և պահանջում գրաքննություն»

«Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները զանգում և գոռում էին «Meta»-ի աշխատակիցների վրա՝ պահանջելով գրաքննություն»,- ասել է «Meta»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ Ջո Ռոգանի հետ փոդքաստում։

Ինչպես նշել է Ցուկերբերգը, «Meta» հարթակում արտահայտվելու ազատության պահպանումը դժվար է եղել, քանի որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Covid-ի համաճարակի պայմաններում:

«Meta»-ի հիմնադիրի խոսքով՝ պատվաստանյութի ծրագրի մեկնարկի ժամանակ Բայդենի վարչակազմը պահանջել է գրաքննություն սահմանել այն հրապարակումների համար, որոնք քննարկում էին Covid պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները։

Ցուկերբերգը փոդքաստում խոսել է նաև կառավարության գրաքննության մասին։ Նա ասել է, որ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները զանգում և գոռում էին «Meta» թիմի վրա, հայհոյում։ Մանրամասները նշվել և հրապարակվել են Կոնգրեսի հետաքննության փաստաթղթերում: Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերության և կառավարության միջև կոնֆլիկտը հասել է այն կետի, երբ նրանք ասացին, որ չեն ջնջի այն, ինչ ճիշտ է:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը