Արտաքին 4 տարի առաջ - 14:23 19-09-2021

Բժիշկը հայտնել է սուրճ խմելու լավագույն ժամը

Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է իր օրը սկսել տաք սուրճի գավաթով: Բժիշկ-դիետոլոգ, նուտրիցիոլոգ Իրինա Լիզունը հայտնել է, թե որն է այս ըմպելիքն օգտագործելու լավագույն ժամը:

Մեկ գավաթ սուրճ խմելու համար հարմար է առավոտը, բայց եթե պահպանվում է կարևոր պայմանը: «Առույգ» ըմպելիքը կարելի է օգտագործել միայն ուտելիքի հետ կամ ուտելուց հետո, հակառակ դեպքում սուրճը կարող է վնասակար լինել ստամոքսի համար, պարզաբանել է դիետոլոգը: «Սուրճը խթանում է աղաթթվի արտադրությանը: Քաղցած վիճակում սուրճ խմելու դեպքում կսկսի արտադրվել ստամոքսահյութ, որպեսզի մարսի սնունդը, իսկ սնունդ չկա»,- ասել է Լիզունը:

Նրա խոսքով, ստամոքսա-աղիքային տրակտի հետ կապված խնդիրներ ունեցող, ինչպես նաև ստամոքսի թթվայնության բարձրացման հակում ունեցող, գաստրիտով հիվանդ մարդկանց դեպքում քաղցած վիճակում սուրճը կարող է առաջացնել այրոց, ցավ և անհարմարավետություն:

Կեսօրին սուրճը դարձյալ չպետք է փոխարինի ճաշին, քանի որ ըմպելիքը չի պարունակում մարդու համար անհրաժեշտ սննդարար նյութեր:

Երեկոյան ժամերին չարժի սուրճ խմել, եթե կան քնի հետ կապված խնդիրներ, քանի որ որոշ մարդկանց սուրճը նկատելիորեն աշխուժացնում է: Ինչպես Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժիշկը, քնելուց 3-4 ժամ առաջ խորհուրդ չի տրվում սուրճ խմել, հատկապես տագնապ ունեցող մարդկանց:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը