Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:13 12-11-2021

Թյուրքական խորհուրդը վերածվել է Թյուրքական պետությունների կազմակերպության. Էրդողանը հայտարարություն է արել

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդ) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպություն։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստամբուլում կազմակերպության VIII գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ կազմակերպության անվանափոխումն ու վերակազմավորումը կհանգեցնի դրա ավելի ինտենսիվ զարգացմանը։

Նրա խոսքով՝ թյուրքական երկրները հազարավոր տարիներ «մնացել են մշակույթի և քաղաքակրթության կենտրոն, և Արևը նորից կծագի Արևելքից»:

Նա նշել է, որ հաստատելով Թյուրքական աշխարհի հայեցակարգը մինչև 2040 թվականը՝ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները։

«Կանաչ տեխնոլոգիաները և խելացի քաղաքները թվային դարաշրջանում» կարգախոսով կազմակերպված գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, նախագահ Թուրքմենստան Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան։

Թյուրքական խորհուրդը, որը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերին, ժամանակակից թյուրքական պետություններին միավորող միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը նրանց միջև համապարփակ համագործակցության զարգացումն է։ Այն ներառում է Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, Հունգարիան մասնակցում է որպես դիտորդ։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ