Արտաքին 4 տարի առաջ - 12:39 12-11-2021

Նյու Յորքը սեփական կրիպտոարժույթ ունի

CityCoins հարթակում նոյեմբերի 10-ին սկսվել է նյույորքյան նոր՝ NYCCoin կրիպտոարժույթի մայնինգը։ Քաղաքային կրիպտոարժույթի ստեղծումը նախաձեռնել է քաղաքային համայնքը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

NYCCoin կրիպտոարժույթը կօգտագործվի քաղաքային նախաձեռնությունների աջակցության և Նյու Յորքում միջոցառումների ֆինանսավորման համար: Կրիպտոարժույթի հիման վրա մշակողները կկարողանան ստեղծել խելացի պայմանագրեր և ապակենտրոնացված հավելվածներ (dApps):

Քաղաքային իշխանությունները նախատեսում են ստանալ NYCCoin-ի մայնինգից ստացված եկամուտների 30%-ը: Քաղաքը ցանկացած պահի կարող է կրիպտոարժույթը վերածել դոլարի:

CityCoins նախագիծը թույլ է տալիս քաղաքապետարաններին ստեղծել իրենց սեփական տոկենները՝ քաղաքային գանձարան ներդրումներ ներգրավելու համար: Ներդրողները կարող են պարգևավճարներ ստանալ բիթքոիններով՝ քաղաքային տոկենների սթեքինգի միջոցով: Օգոստոսին CityCoin նախագիծը գործարկել է իր առաջին քաղաքային կրիպտոարժույթը՝ MiamiCoin-ը:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում