Արտաքին 4 տարի առաջ - 12:15 12-11-2021

Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի զույգը ձերբակալվել է

Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի ամուսինները ձերբակալվել են, գրում է ermenihaber-ը։

Իսրայելցի զույգը Ստամբուլում է եղել զբոսաշրջային նպատակով։ Նրանք Չամլըջայի աշտարակի պատուհանից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել են նաև նախագահ Էրդողանի տունը, ինչի մասին խոսել են միմյանց հետ։ Աշտարակի ծառայակիցներից մեկը լսել է նրանց զրույցը և այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։

Հայտնի է, որ իսրայելցի ամուսինները ձերբակալվել և տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչություն։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ