Արտաքին 4 տարի առաջ - 12:32 11-11-2021

Դատախազությունը Սահակաշվիլիին արգելել է օգտվել հեռախոսից

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին թույլ չեն տալիս օգտվել հեռախոսից՝ չնայած քրեական գործերից մեկով նրա խափանման միջոցը չեղարկելու մասին դատարանի որոշմանը։ Դատախազությունը նման որոշում է կայացրել՝ «ելնելով արդարադատության շահերից», ճեպազրույցում ասել է դատախազ Ջարջի Ցիկլաուրին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր չեղարկել է 2007թ.-ի նոյեմբերի գործով նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցը։ Դատարանը դա ավելորդ է համարել՝ ելնելով այն հանգամանքից, որ Սահակաշվիլին արդեն բանտում է և կրում է պատիժը երկու այլ քրեական գործերով, որոնց վերաբերյալ դատավճիռը կայացվել էր հեռակա կարգով։

Սահակաշվիլիի փաստաբանները նշում են, որ խափանման միջոցի վերացումը ինքնաբերաբար նշանակում է, որ նա արդեն իսկ բանտարկյալի կարգավիճակում է և կարող է հեռախոսից օգտվելու իրավունք ստանալ։

Սակայն, դատախազությունից պարզաբանել են, որ բանտարկյալի որոշակի իրավունքները սահմանափակելու իրավունք ունեն։ Դատախազն ընդգծել է, որ դատարանը վերացրել է միայն խափանման միջոցը, բայց ոչ իրավունքների սահմանափակումը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում