Արտաքին 4 տարի առաջ - 09:07 04-11-2021

Վրաստանի նախագահը հրաժարվել է երբևէ ներում շնորհել Սահակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք Միխայիլ Սահակաշվիլիին ներում շնորհելու որոշում չի կայացնի։ Հայտարարությունն արվել է համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում, ընդ որում Զուրաբիշվիլին հավելել է, որ չի պատրաստվում վերադառնալ այդ հարցին։

Սաhակաշվիլին քաղբանտարկյալ չէ և «չի համապատասխանում անմեղ զոհի չափանիշներին», ընդգծել է պետության ղեկավարը։

Զուրաբիշվիլին նշել է, որ քաղաքական գործիչը հայրենիք է վերադարձել կամավոր և անօրինական կերպով, իսկ «ժամանման նպատակը՝ ապակայունացումն էր»։

Վրաստանում Սահակաշվիլին մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաև մահափորձերի մասնակցության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով