Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 02-11-2021

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի բանակի սպառազինության մեջ ավելի քան 2 հազար անօդաչուների առկայության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռուսական բանակի սպառազինության մեջ կա ավելի քան երկու հազար անօդաչու, որոնք արդյունավետորեն հետ են մղում թշնամու ԱԹՍ-ների հարձակումները, այդ թվում՝ Սիրիայում ահաբեկիչների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ անօդաչու ռազմական ավիացիայի զարգացման գործում անհրաժեշտ է ներդնել առաջադեմ տեխնոլոգիաներ։

«Պետք է նաև հետագայում աշխատել դրանց վրա (ԱԹՍ-ների), աշխատել այնքան լարված, որքան վերջին ժամանակներս: Նկատի ունեմ նաև արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը, տեխնիկայի և գիտության ամենաժամանակակից ձեռքբերումները»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ձեզ գուցե հետաքրքրի