Ուղիղ եթեր
Ներքին 15 րոպե առաջ - 17:14 18-11-2026

37 մլն՝ Գյումրիի ամանորյա զարդարանքների և տոնածառի համար

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի ավագանու որոշմամբ`գլխավոր տոնածառի և քաղաքի փողոցների ամանորյա զարդարանքի համար համայնքային բյուջեից կհատկացվի 37 միլիոն 350 հազար դրամ։

ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը, խոսելով գումարների տնտեսման և բարերարությունների մասին, ընդգծել է, որ բարեգործությունը դրական երևույթ է, սակայն չպետք է ուղեկցվի քաղաքական ենթատեքստերով։

Ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը նշել է․ «Պարոն Արամյան, բայց պիտի լավ զգաք, որ մեր գումարները տնտեսում ենք»։

«Մենք տնտեսումից շատ լավ ենք զգում, բայց ոչ քաղաքական ենթատեքստերով բարերարություններից, պարոն Առաքելյան, դրանք տարբեր բաներ են։ Մենք բազմիցս իրար հետ քննարկել ենք, բարերարությունը շատ լավ բան է, եթե նմանատիպ ենթատեքստեր չկան»,-նշել է Արամյանը։

Գյումրիի ամանորյա ձևավորման համար նախատեսված 37 միլիոն 350 հազար դրամի հարցի քննարկումն ուղեկցվել է նաև ավագանու անդամների միջև քաղաքական ենթատեքստ ունեցող բանավեճով։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում