Ուղիղ եթեր
Ներքին 17 րոպե առաջ - 16:25 18-11-2026

Անտուն ու միայնակ մնացած վանաձորցի Գուրգենը Երևանի փողոցներում է գիշերում

68-ամյա Գուրգենն իր օրերն ու գիշերներն անցկացնում է Երևանի փողոցներում։

Վանաձորցի Գուրգենը, զրկված լինելով սեփական տանիքից և հարազատների աջակցությունից, հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում։

Այսօր նա գիշերում է Երևանի փողոցներում՝ հույս ունենալով, որ մի օր իրեն էլ մի փոքրիկ անկյուն կհատկացնեն՝ հանգիստ ապրելու համար։

«Կրակ եմ վառում, մարդիկ խմած գալիս են, ուզում են ինձ վախացնեն, ուշունց են տալիս։ Լինում ա՝ մեկ-մեկ խմում եմ, բայց ամեն օր չեմ խմում։ Կարող ա՝ 3-4 տարի ընդհանրապես չխմեմ»։

Ինչո՞ւ է Գուրգենը փողոցում ապրում

«Ես ստեղ եմ, որովհետև քրոջս ու ախպորս սպանել են։ Մեր տունն էլ հիմա ուրիշի ձեռին ա։ Ասում են՝ ծախել են, բայց ես չգիտեմ՝ ով ա ծախել»։

Դժվարությունները Գուրգենի կյանքում

«Արդեն 40 տարի է՝ ոչ մորս եմ տեսել, ոչ էլ Լենային։ Շատ բաներ եմ տեսել, շատ դժվարությունների միջով եմ անցել։ Մարդիկ խմում են, իրար սպանում, ջարդում՝ փողի համար»։

Գուրգենի փակ ճանապարհները

«68 տարեկան եմ, երկու տարի հետո արդեն 70 կլինեմ։ Թող մի փոքր տեղ տան՝ ապրեմ։ Որտեղ գնում եմ, չեն թողնում ներս մտնեմ։ Փակ ա իմ ճանապարհը։
Գնում եմ հրապարակ, ուզում եմ Նիկոլին տենամ, ճանապարհս փակում են, չեն թողնում»։

Մեղավոր ու անմեղ մարդիկ

«Ուժ չունեմ։ Մի քանի մետր քայլում եմ, նստում։ Հետո մի տասը մետր էլ եմ գնում, նորից նստում։ Ծխում եմ, ամբողջ նյարդերս քայքայված են։
Մարդիկ տարբեր են։ Ես ոչ մեկին չեմ ասի, թե ով ա մեղավոր։ Մեղավոր էլ կա, անմեղ էլ կա։ Մենակ ուզում եմ մի տեղ ունենամ, որ ապրեմ»։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան