Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:15 16-12-2025

Գյումրիի գլխավոր տոնածառի հարցը դարձել է քաղաքական շահարկումների թեմա

Արդեն մի քանի օր է Գյումրիի գլխավոր տոնածառի հարցը դարձել է քաղաքական շահարկումների թեմա։ Բանն այն է, որ ամանորին մնացել են հաշված օրեր, բայց հանրապետության երկրորդ քաղաքի գլխավոր տոնածառը դեռևս պատրաստ չէ։

Դեկտեմբերի 3-ի Գյումրիի ավագանու նիստում քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծրագրի քննարնումն անցավ բուռն։ՔՊ-ականների համար անակնկալ էր, որ կոմկուսը հրաժարվել է նախորդ տարվա տոնածառից, որը կառավարության կողմից էր տրվել Գյումրիին։ Այս տարվա տոնածառը լինելու է նախորդ տարիների տոնածառը, բայց վերանորոգված ու թարմացված։

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը հին տոնածառը տեղադրում, արդյոք դա պայմանավորված չէ քինախնդրությամբ։
Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը նշեց, որ ոչ մի քինախնդրություն չկա, պարզապես ավելի շքեղ, ավելի լավը լինելու խնդիր կա։

ՀՀ կառավարության նվիրած տոնածառը կտեղադրվի ծայրամասային Մուշ կամ Անի թաղամասում։

ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը այս քայլը որակեց հենց քինախնդրություն՝ հիշեցնելով, որ քաղաքի տոնը նշելիս՝ Վարդան Ղուկասյանն անընդմեջ կրկնում էր, որ քաղաքի բյուջեում փող չկա, թող բարերարները հովանավորեն։ Նա ընդգծեց, որ հիմա քաղաքային բյուջեից գումարը ծախսվում է անձնական ամբիցիաները բավարարելու համար։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ավագանու 4 խմբակցությունները դեմ եղան, որ Կառավարության կողմից ձեռք բերված տոնածառը զարդարի Գյումրու հրապարակը:

Կարող էինք ունենալ այս պատկերը, բայց փոխարենը ունենք մետաղական դատարկ կոնստրուկցիա, չզարդարված, անշուք հրապարակ ու փողոցներ»։

Նա ներկայացրել է նաև նախորդ տարվա տոնածառի նկարները։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգավոր Կարեն Սարուխանյանն էլ հեգնական գրառում է արել։

«Գյումրեցիները տեսնելու են հին, մալուխներով բետոնե քարերին կապված, մեկ անգամ շուռ եկած տոնածառ։
Որտե ՞ղ է 24 մլն դրամը, ու՞ր մնաց ձեր ներկայացրած Վարդանիկի հեղինակությունը և ազդեցությունը, որ դեռ գումարը ավագանու կողմից չհաստատած` տոնածառն արդեն հավաքվում էր, հավաքվում էր, հավաքվում է...»։
ՔՊ-ականները Գյումրիի տոնածառը սոցհարթակներում քննարկման թիվ մեկ թեման է դարձել։ Ի պատասխան քաղաքական շահարկումներին Գյումրիի քաղաքապետարանից հանդես եկան պատասխան հայտարարությամբ։

«Ընդամենը օրեր անց, տոնածառը զարդարված և ողջ շքեղությամբ, կներկայացվի քաղաքին։
Բոլոր նրանք, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ովքեր շահարկում են տոնածառի ներկայիս տեսքը՝ հաշվի չառնելով, որ առայժմ տեղադրված է միայն դրա կմախքը, լավ կանեն հիշել, թե անցած տարի երբ են վառվել Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը` դեկտեմբերի 24-ին։ Իսկ շահարկումները, թե մինչ այս պահը տոնածառը զարդարված չէ, ընդամենը փաստերը խեղաթյուրելու և տիկնիկավար խաղալու փորձեր են։

Բոլոր նրանք, ովքեր շահարկում են տոնածառի երկաթյա կմախքը, կարող են գալ լուսանկարվել սկզբում կմախքի , հետո արդեն զարդարված, վերջնական տեսքով ներկայացված տոնածառի մոտ։

Հարգելի գյումրեցիներ, քաղաքի հյուրեր,
մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ տոնածառի հիմնական կառուցվածքը պատրաստ է, և այն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կներկայացվի իր վերջնական տեսքով»։

Նշենք, որ անցած տարի Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը վառվել են դեկտեմբերի 24-ին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան