Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:00 25-10-2024

Հայաստանի ապագան՝ ներվրացական շահարկումների առարկա․ ՀՀ-ում խորիմաստ լռում են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանում երեկ ավարտվեց հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այսօր լռության օր է և քարոզչությունն արգելված է, իսկ արդեն շաբաթ օրը հարևան երկրի բնակչությունը կգնա տեղամասեր և կկատարի իր ընտրությունը։ Փորձագետների համոզմամբ՝ Վրաստանում կայանալիք ընտրություններն այլևս ունեն աշխարքաղաքական նշանակություն, քանի որ դրանցով որոշվելու է՝ երկիրը վերադառնալո՞ւ է ռուսական ուղեծիր, թե՞ շարունակելու է իր ճանապարհը դեպի Եվրոպա, որի տրամաբանական ավարտը պետք է լինի ԵՄ-ին լիիրավ անդանակցությունը։

Նախընտրական քարոզարշավը բավականին թեժ էր․ իշխանությունը ընդդիմությանը հիմնկանում մեղադրում էր երկիրը 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու, տարածքային ու մարդիկային կորուստներ պատճառելու մեջ, խոստանում, որ ընտրություններում հաղթելու դեպքում վերջինիս պատասխանատվության կենթարկի, երկրի օկուպացված տարածքներն էլ կվերադարձնի բացառապես խաղաղ ճանապարհով, մինչդեռ ընդդդիմությունն էլ պնդում է՝ իշխանության գալու դեպքում Թբիլիսին կվերադառնա եվրոպական ուղի, ինչից ներկայիս իշխանությունները շեղվել են։ Հաշվի առնելով ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը և սահմանված չափազանց բարձր խաղադրույքները՝ հարևան երկրում չափազանց բարձր է հետընտրական բախումների հավանականությունը, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ չեն ընդունել իրենց պարտությունը ու իրենց օրակարգում ունեն հետընտրական զարգացումների սցենարը, որոնց ելքը կարող է անկանխատեսելի և աղետալի լինել։

Վրաստանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի շրջանակներում չշրջանցվեց նաև Հայաստանի ճակատագրի և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի թեման հիմնականում ընդդիմության կողմից։ Մասնավորապես՝ սեպտեմբերի վերջին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվլինին հայտարարել էր, որ եթե հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո հարևան երկիրը եվրոպական ուղի չվերադառնա, ապա «դա ողբերգություն կլինի նաև Հայաստանի համար», որը զարգանում է նույն ուղղությամբ և վրացական կամուրջը չափազանց կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն 3 տարի է, ինչ բանտարկված է, երեկ հայերենով ֆեյսբուքյան գրառում էր վրացհայությանը հորդորելով քվեարկել իր քաղաքական ուժի օգտին՝ գուժելով նաև, որ «Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև Հայաստանի լինել չլինելը ու առհասարակ՝ Կովկասում խաղաղության ճակատագիրը»։

Չափազաանց մտահոգիչ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հարևան երկրում դարձել է քաղաքական շահարկումների և դիվիդենտներ շահելու առարկա, ինչը բացառապես գործող իշխանությունների մեղավորությունն է։ Հասկանալի է, որ Վրաստանի նախկին ու ներկա նախագահների այս գործելակեպը տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ և վերջիններս չափազանց կարևոր ընտրապայքարի համատեքստում գերջանքեր են գործադրում վրացահայերի քվեները ստանալու համար, սակայն այդ նպատակով Հայաստանի ճակատագրի թեման շահարկելն առնվազն բարոյական չէ, հակասում է հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև այն ազգամիջյան և քաղաքական էթիկայի ակնհայտ խախտում է։

Մյուս կողմից՝ պաշտոնական Երևանն առ այս պահը ոչ մի մակարդակով չի արձագանքել այս հայտարարություններին, ինչը նույնպես մտահոգությունների տեղիք է տալիս։ Սաակաշվիլիի պարագայում գուցե այդքան էլ արձագանքելու և հակադարձելու կարիք չկար, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի գործող նախագահն է, ով առաջիկայում վերընտրվելու և հարևան երկրում ավելի մեծ դերակատարում ստանձնելու հավակնություններ ունի, ուստի իր հայտարարությունները հաստատապես ազդելու են հայ-վրացական հարաբերությունների վրա և դրանք չպետք է անպատասխան մնային։

Հայաստանի պաշտոնական արձագանքի բացակայությունը հերթական անգամ ի ցույց է դնում այն քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամը, որում գտնվում է մեր երկիրը։ Նախընտրելի կլիներ, եթե Վրաստանի նախկին և ներկա նախագահների հայտարարություններին արձագանքեր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կամ առնվազն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից որևէ մեկը՝ նույն ջանասիրությամբ ինչպես արձագանքում և անպատասխան չեն թողնում իրենց ընդդիմախոսների հայտարարություններն ու մեղադրանքները։ Խորհրդարանական ընդդիմությունը, ով առնվազն իր հրապարային հայտարարություններում չի թաքցնում, որ ցանկանում է իշխանափոխություն իրականացնել, նույնպես կարող էր հակադարձել Վրաստանի նախկին և ներկա նախագահներին, ինչը չի արել, սակայն պետք է ընդգծենք, որ համարժեք արձագանքն առավել տեղին կլիներ։ Խորհրդարանական մակարդակով արձագանքի բացակայությունը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի խորհրդարանը մեղմ ասած ապաքաղաքական է և ի զորու չէ դիմագրավել այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած է մեր երկիրը։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով հետևանքով Հայաստանը փաստացի հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ միայն միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի՝ բանակցությունների առարկայի, այլև իր ճակատագիրը շահարկվում է հարևան երկրում ընթացող ընտրարշավում։ Հերթական անգամ համոզվում ենք, որ ինչպես ՀՀ իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ոչ միայն ի զորու չեն դիմագրավել առկա մարտահրավերներին և պատշաճ կերպով արձագանքել դրան, այլև իրենց անգործությամբ նոր մարտահրավերներ են ստեղծում, ուստի քաղաքական դաշտի ամբողջական փոփոխությունը այլևս դարձել է կենսական անհրաժեշտություն։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան