Արտաքին
ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել
11:30 05-03-2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել։
Կիևի մոտակայքում ՌԴ հսկայական շարասյուն է կանգնած․ Պենտագոն
10:30 05-03-2022
Ռուսական զորքերի հսկայական շարասյունը կանգնած է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Պենտագոնը, հայտնում է Լեհական ռադիոն։
«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Twitter-ը
10:12 05-03-2022
Ռոսկոմնադզորն արգելափակել է Twitter-ը։
Խարկովի մարզում 188 մարդ է զոհվել
09:52 05-03-2022
Խարկովի մարզի ոստիկանությունը գրում է, որ պատերազմի սկզբից ի վեր մարզում զոհվել է 188 մարդ, այդ թվում՝ 122 խաղաղ բնակիչ, որոնցից հինգը՝ երեխա։
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը թույլ է անվանել
09:30 05-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը թույլ է եղել՝ Ուկրաինայի երկինքը փակելու`դաշինքի մերժման պատճառով։
Պուտինը պատժամիջոցների մասին օրենք է ստորագրել` ռուսաստանցիների իրավունքները ցանկացած երկրում ոտնահարողների նկատմամբ
09:11 05-03-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ցանկացած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին
Բիշքեկում լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
00:21 05-03-2022
Բիշքեկում լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պատերազմը կարող է երկար տևել. ԱՄՆ պետքարտուղար
23:57 04-03-2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ցավոք, ռուս-ուկրաինական պատերազմը կարող է երկար տևել:
ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակը հրդեհից հետո
23:44 04-03-2022
ԸՍՏ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների՝ ԱԷԿ-ի անվտանգության համակարգերը հրդեհից չեն տուժել:
Չեռնոգորիան փակել է երկինքը ռուսական ինքնաթիռների համար
23:33 04-03-2022
Չեռնոգորիան փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար:
Պուտինը ցանկանում է ՀԱՊԿ-ին ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ. Դանիլով
23:07 04-03-2022
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ Պուտինն ուզում է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրներին:
Թուրքիան երկինքը չի փակի Ռուսաստանից ժամանած ինքնաթիռների համար
22:46 04-03-2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքը բաց կմնա Ռուսաստանի ինքնաթիռների համար։
«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Facebook-ը
22:28 04-03-2022
«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Facebook սոցիալական ցանցը Ռուսաստանում:
100-հոգանոց վաշտից ողջ են մնացել չորսը. սենատոր Նարուսովա
22:22 04-03-2022
Սենատորն ասել է, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցել են ժամկետային զինծառայողներ:
Ռուսաստանը կորցնում է հրամանատարներին և չի կարողանում պահպանել օդային գերազանցությունը. արևմտյան ԶԼՄ-ներ
22:08 04-03-2022
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ պատերազմի ընթացքի վրա լրջորեն ազդել է ռուսական բանակի անկարողությունը՝ առաջին իսկ օրվանից ճնշելու ուկրաինական հակաօդային պաշտպանությունը և օդային գերակայություն ձեռք բերելու։
Ռուսաստանը կասետային ռումբեր է օգտագործում Ուկրաինայում. ՆԱՏՕ
21:52 04-03-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստաննն Ուկրաինայում օգտագործում է կասետային ռումբեր:
Զելենսկին՝ իր նստավայրում ընկած հրթիռի բեկորի մասին
21:37 04-03-2022
Ուկրաինայի նախագահի ամառային նստավայրի բակում հրթիռի բեկոր է հայտնվել:
Թուրք լրագրողները բանտարկվել են ռազմական գործողության ծրագիրը հրապարակելու համար
21:23 04-03-2022
Թուրքական Tafar թերթի չորս աշխատակից ազատազրկման է դատապարտվել հունական ներխուժման դեպքում ռազմական գործողության ծրագրերը հրապարակելու համար:
Bank of Georgia-ում հաշիվ բացել կարող են միայն այն ռուսները, որոնք ճանաչում են ՌԴ-ն՝ որպես օկուպանտ
20:37 04-03-2022
Վրաստանի խոշորագույն բանկերից մեկում ռուսները հաշիվ կարող են բացել միայն Ռուսաստանի Դաշնությունը որպես օկուպանտ ճանաչելու և ռուսական ագրեսիան դատապարտելու դեպքում:
ՆԱՏՕ-ն կընդլայնի համագործակցությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ
20:25 04-03-2022
Ի պատասխան ռուսական ագրեսիայի՝ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ:
ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի մտցնելուց. Ստոլտենբերգ
19:25 04-03-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ իրենք չեն պատրաստվում կռվել Ուկրաինայում, քանի որ պարտավոր են ապահովել, որ հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից:
EgyptAir ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Կահիրե թռիչքները
19:07 04-03-2022
Եգիպտական EgyptAir ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվայի և Կահիրեի միջև թռիչքները երկու ուղղություններով:
Michelin ռեստորանային ուղեվարը դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում
18:58 04-03-2022
Michelin-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանում բոլոր զարգացման նախագծերն այժմ կասեցված են, ինչպես նաև բոլոր գործողությունները սոցիալական ցանցերում և առցանց:
Զելենսկին լքել է Ուկրաինան և գտնվում է Լեհաստանում. Վոլոդին
18:39 04-03-2022
Գերագույն Ռադայի պատգամավորներն ասել են, որ Լվովում չեն կարողացել նրա մոտ հայտնվել։ Հիմա նա Լեհաստանում է»,- ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը: