Արտաքին 4 տարի առաջ - 11:54 02-05-2022

Ռուսաստանը չի փորձելու ուկրաինական պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը. Լավրով

Ռուսաստանը չի փորձելու Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունն ավարտել մինչև մայիսի 9-ը, երբ երկիրը նշում է Հաղթանակի օրը։ Այս մասին իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր զինվորականներն արհեստականորեն չեն արագացնի իրենց գործողությունները ինչ-որ ժամկետի, այդ թվում՝ Հաղթանակի օրվա համար»,- ասել է Լավրովը, նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Հարցազրույցի ժամանակ նախարարն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղության հաստատմանը, «եթե դադարի հանցավոր հրամաններ տալ իր նեոնացիստական ​​գումարտակներին, ստիպի նրանց ազատ արձակել բոլոր խաղաղ բնակիչներին և դադարեցնել դիմադրությունը»։
Հարցազրույց վերցնող լրագրողը Լավրովին հարցրել է՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանը պնդում է, որ նախագահ Զելենսկին հանձնվի, և արդյո՞ք դա որպես խաղաղության պայման է համարում։
«Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի, մենք պահանջում ենք, որ նա բոլոր խաղաղ բնակիչներին ազատ արձակելու և դիմադրությունը դադարեցնելու հրաման տա»,- պատասխանել է Լավրովը։
ԱԳ նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը չի ձգտում փոխել Ուկրաինայի գործող իշխանություններին՝ դա անվանելով «ամերիկյան մասնագիտություն»։
«Ցանկանում ենք ապահովել մարդկանց անվտանգությունն Ուկրաինայի արևելքում, որպեսզի նրանց չսպառնա այդ երկրի ոչ ռազմականացումը և ոչ էլ ազգայնականացումը, նաև Ուկրաինայի տարածքից ՌԴ անվտանգությանը սպառնացող վտանգներ չլինեն»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք