Արտաքին 4 տարի առաջ - 11:33 02-05-2022

Անջելինա Ջոլին Լվովից մեկնել է Բորիսլավ

Դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին մայիսի 1-ին ժամանել է Լվովի մարզի Բորիսլավ քաղաք։ Սա նրա Ուկրաինա այցի երկրորդ օրն է։
Բորիսլավում նա այցելել է «Հարմոնիա» վերականգնողական կենտրոն, որտեղ այժմ ապրում են Լուգանսկի մարզից տարհանված երեխաները։
Նախօրեին դերասանուհին Լվովում հանդիպել է կամավորականների ու փախստականների հետ։ Ջոլին այցելել է նաև հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում հրետակոծություններիից տուժած երեխաները։
Դերասանուհու՝ Լվովում գտնվելու ժամանակ, միացել է օդային տագնապի ազդանշանը։ Նա և իր թիմը ստիպված են եղել թաքնվել ապաստարանում:
Ազդանշանի միանալու պահին Ջոլին եղել է երկաթուղային կայարանում։ Կամավորականների ցուցումով նա իրեն ուղեկցող խմբի հետ շտապել է ապաստարան։
Ջոլին, համագործակցելով ՄԱԿ-ի հետ, արդեն երկար տարիներ օգնում է փախստականներին։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ից հայտնել են, որ Ջոլին Լվով է այցելել սեփական նախաձեռնությամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք