Արտաքին 4 տարի առաջ - 13:51 02-05-2022

Իսրայելը կանչել է ՌԴ դեսպանին՝ հրեաների և Զելենսկիի վերաբերյալ Լավրովի խոսքերի պատճառով

Իսրայելի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցի պատճառով, հաղորդում է Reuters-ը։
Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը հարցրել է, թե Ուկրաինայի հասցեին հնչող նացիզմի վերաբերյալ մեղադրանքները ինչպես են համապատասխանում այն իրողությանը, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։
Լավրովն ի պատասխան ասել է. «Նա (Զելենսկին) հետևյալ փաստարկն է առաջ քաշում. ի՞նչ նացիզմի մասին կարող է խոսք լինել, եթե նա հրեա է։ Կարող եմ սխալվել, բայց Ադոլֆ Հիտլերն էլ հրեական ծագում ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են: Ինչպես մենք ենք ասում՝ «յուրաքանչյուր ընտանիք իր սև ոչխարն ունի»»:
Լավրովի խոսքերը սկանդալ են առաջացրել Իսրայելում: «ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի և վրդովեցուցիչ են, այլև զարհուրելի պատմական սխալ: Հրեաներն իրենք իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակն է»,- Twitter-ում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան