Արտաքին
Մակրոնը չի ակնկալում, որ առաջիկայում կգտնվի Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծումը
23:55 07-03-2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։
Ռուսաստանն Ուկրաինա է ուղարկել ներխուժման նպատակով հավաքված գրեթե բոլոր զորքերը. Պենտագոն
23:21 07-03-2022
Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինա է մտցրել ներխուժման նպատակով հավաքած խմբավորման գրեթե 100%-ը:
Ճապոնիայի վարչապետ Կիսիդան հայտարարել է, որ Հարավային Կուրիլները երկրի «վաղնջական տարածքներն են»։
22:56 07-03-2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Կուրիլյան կղզիների հարավային հատվածը երկրի «վաղնջական տարածքներ» է անվանել։
Դուբլինում բեռնատարը մխրճվել է ՌԴ դեսպանատան դարպասների մեջ
21:57 07-03-2022
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բեռնատարը հարվածել է ՌԴ դեսպանատան դարպասներին:
ԵՄ-ն սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումների քննարկումը
21:51 07-03-2022
Եվրամիությունը պաշտոնապես սկսել է քննարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ միությանն անդամակցելու դիմումները:
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին
21:40 07-03-2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ պատրաստ է համառ խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Եվրամիության մի շարք երկրներ դեմ են արտահայտվել կազմակերպությանն Ուկրաինայի անդամակցությանը․ Bloomberg
21:08 07-03-2022
Եվրամիության մի շարք երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան և Նիդեռլանդները, դեմ են այս շաբաթ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։
Յանուկովիչի ինքնաթիռը ժամանել է Մինսկ
20:17 07-03-2022
Ըստ ուկրաինական հետախուզության աղբյուրների տվյալների՝ մարտի 2-ի դրությամբ Յանուկովիչը գտնվում էր Մինսկում: Հետախուզությունը նշել է, որ Կրեմլը ցանկանում է նրան դարձնել «Ուկրաինայի նախագահ»։
Խարկովում ռուսական «Սու-34» է խոցվել. կան փաստեր
19:27 07-03-2022
Ուկրաինական ՀՕՊ-ի կողմից Խարկովի վրա ռուսական «Սու-34» ռմբակոծիչի խոցվելու մասին տեղեկությունները հաստատվտել են տեսանյութով:
Սկսվել են բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև
19:12 07-03-2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները սկսվել են:
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատերազմը խոչընդոտ չէ ՌԴ-ի հետ համագործակցության համար
18:57 07-03-2022
Նախարարը պնդում է, որ կաթնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն իրացման շուկաների դիվերսիֆիկացման մաս է։
Հունաստանի վարչապետը մեկնելու է Թուրքիա
18:44 07-03-2022
Երկու երկրների առաջնորդները քննարկելու են ռուս-ուկրաինական ճգնաժամը և երկկողմ հարաբերությունները։
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
18:28 07-03-2022
Այսօր թուրքական ազգային արժույթը՝ լիրան, նախորդ շաբաթվա համեմատ 1 տոկոսով անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Boeing-ը դադարեցնում է տիտանի գնումները Ռուսաստանից
17:52 07-03-2022
Ընկերությունը հայտարարել է նաև Մոսկվայի ու Կիևի տեխնիկական բաժինները փակելու մասին:
Կուլեբան և Լավրովը հանդիպումը կանցկացնեն Թուրքիայում
17:23 07-03-2022
Հանդիպմանը կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Օտարերկրացիների ուկրաինական լեգեոնն արդեն մարտի մեջ է. Ուկրաինայի ՊՆ
16:56 07-03-2022
Ուկրաինայում պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչությանը կից ստեղծվել է «Միջազգային լեգեոնի» հատուկ ստորաբաժանում։
ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցուցակը
16:33 07-03-2022
Ցուցակում ընդգրկված են նաև Ասիայի պետությունները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը։
Ուկրաինան որոշման է սպասում՝ կա՛մ մաքրեք երկինքը, կա՛մ մեզ տվեք ռազմական ինքնաթիռներ. Զելենսկին՝ արևմտյան գործընկերներին
16:18 07-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ դիմել է արևմտյան գործընկերներին՝ խնդրելով փակել Ուկրաինայի երկինքը կամ շտապ տրամադրել ռազմական ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգեր:
Առանց Թուրքիայի Կովկասում հավասարակշռությունը չի կարող ապահովվել. ԱԶԿ փոխնախագահ
15:58 07-03-2022
Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան ներկա է համաշխարհային ուժերի պայքարների բոլոր «թատերաբեմերում»:
Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն արձագանքում և չեն էլ կարող արձագանքել. Կարո Փայլան
15:43 07-03-2022
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության համատեքստում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան ուշագրավ գրառում է արել:
ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես լքում է Ուկրաինան
15:27 07-03-2022
Ժամանակավորապես հետաձգվել է միայն աշխատակիցների տարհանումը Մարիուպոլից, որտեղ ավելի վաղ հրթիռակոծության պատճառով վնասվել էր առաքելության գրասենյակը։
Ռուսաստանում կիրակի օրը ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ
15:07 07-03-2022
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 69 քաղաքներում։ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան երկու հազար մարդ։
Ուկրաինայում գործում է «Վրացական ազգային լեգեոն». «ՌԻԱ Նովոստի»
14:57 07-03-2022
Աղբյուրի տվյալներով՝ այդ խմբում մոտ 25 մարդ է, որոնց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են՝ մարտական փորձով։
Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Շոյգուի նկատմամբ
14:42 07-03-2022
Ընդհանուր առմամբ ցուցակում ներկայացված է շուրջ 100 անուն։