Արտաքին 4 տարի առաջ - 18:23 05-05-2022

Կասպարովը անբարոյական է համարում Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը

Ռուս վտարանդի ընդդիմադիր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը «անբարոյական» է անվանել Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։ Նրա խոսքով, այսօր Վլադիմիր Պուտինի ռեժիմին դաշնակիցներ չեն մնացել, և նրա օլիգարխները փորձում են ուղիներ գտնել միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար։

Formula հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կասպարովն ասել է, որ իրեն զարմացնում է Թբիլիսիի տարօրինակ դիրքորոշումը, երբ խոսում են Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքի մասին։ Կրեմլն այսօր չունի ռեսուրսներ՝ նոր ճակատներ բացելու համար, կարծում է գրոսմայստերը, «հետևաբար խոսակցություններն այն մասին, թե Վրաստանի սկզբունքային դիրքորոշումը կհրահրի ռուսական ագրեսիա, անհիմն են»։

Կասպարովը հիշեցրել է, որ ի հեճուկս Մոսկվայի սպառնալիքների՝ իրականում նա ստիպված է Ուկրաինա տեղափոխել իր ստորաբաժանումները ինչպես Հեռավոր Արևելքից, այնպես էլ Աբխազիայից, Հայաստանից և Տաջիկստանից։ Արևմուտքը կոշտ դիրքորոշում է որդեգրել, և Պուտինի ագրեսիայի ցանկացած նոր փաստ միայն կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության վրա ճնշումների ուժեղացման, Կասպարովի խոսքերը փոխանցում է SOVA-ն։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել

Ձեզ գուցե հետաքրքրի