Արտաքին 4 տարի առաջ - 16:07 05-05-2022

Ես զգում եմ, որ ռուսական հատուկ գործողությունը ձգձգվում է. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել Associated Press-ին, որում հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի տարածքում ռուսական «հատուկ գործողությունը» «ձգձգվում է»։

«Ես այնքան էլ խորասուզված չեմ այս հարցում, որպեսզի ասեմ՝ այն ընթանո՞ւմ է արդյոք ըստ պլանի, ինչպես ասում են ռուսները, թե՞ այնպես է, ինչպես ես եմ դա զգում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել. ես զգում եմ, որ այս գործողությունը ձգձգվում է»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նաև, Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով, Ուկրաինան «սադրել է Ռուսաստանին»: Միևնույն ժամանակ Բելառուսն ինքը «հիմա ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի»։ «Մենք կտրականապես չենք ընդունում ոչ մի պատերազմ: Մենք արել և անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմը չլինի: Ձեր խոնարհ ծառայի, այսինքն՝ իմ շնորհիվ բանակցություններ են սկսվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- ասել է Լուկաշենկոն AP-ի լրագրողին:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել