Արտաքին 4 տարի առաջ - 19:53 05-05-2022

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Տաջիկստանին

Միացյալ Նահանգները պարտավորվում է երկու տարվա ընթացքում ավելի քան 60 միլիոն դոլար հատկացնել Տաջիկստանին՝ «անվտանգության ոլորտին աջակցելու համար»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դուշանբեում ամերիկյան դեսպանատան փոխղեկավար Բրիջիթ Ուոքերին։ Հայտարարությունն արվել է Տաջիկստանի պաշտպանության նախարարությանն ութ բեռնատար հանձնելու արարողության ժամանակ։

«Հաստատելով մեր ամուր գործընկերությունը՝ մենք պարտավորվել ենք ավելի քան 60 միլիոն դոլար հատկացնել Տաջիկստանին անվտանգության ոլորտին օգնելու նպատակով, որը կիրականացվի և կտրամադրվի առաջիկա երկու տարվա ընթացքում»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան դեսպանատանը նշել են, որ բեռնատարները կբարելավեն տեղական զինված ուժերի շարժունակությունը երկրի դժվարին լանդշաֆտում։

«Այս նվիրատվությունը Տաջիկստանի զինված ուժերին տրամադրվող օգնության ևս մեկ օրինակ է և ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ բարելավելու զինյալներից պաշտպանվելու և թմրավաճառությունն արմատախիլ անելու Տաջիկստանի ունակությունը»,- հավելել է Ուոքերը:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել