«Փաշինյանը հային հանել է հայի դեմ՝ հանուն Ալիևի պարտադրանքով գրված սահմանադրության, որի ընդունումը թույլ չենք տալու»։
Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյան
«Հստակ ընդգծել ենք, որ դեմ ենք Ալիևյան սահմանադրությանը։ Մենք կողմ չենք քվեարկելու, որպեսզի պարտադրանքով գրված Սահմանադրությունը Ազգային ժողովից դուրս գա և հասնի մեր ժողովրդին՝ որպես հանրաքվեի «Այո»-ի կամ «Ոչ»-ի հարց։
Ժողովրդի կողմից ստացել ենք մանդատ, որպեսզի թույլ չտանք, որ օտար երկրների պարտադրանքով գրված Սահմանադրությունը գործի Հայաստանի Հանրապետությունում։
Հստակ ընդգծել ենք՝ եթե ընդդիմությունը չի տալիս անհրաժեշտ քվեները, և Սահմանադրության նոր տարբերակը դուրս չի գալիս Ազգային ժողովից ու չի հասնում հանրաքվեի, արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալու և հեռանալու։
Հանցավոր ինքնավստահությամբ մի բան ասել, որպեսզի ժողովրդի մոտ թյուր կարծիք ձևավորվի՝ վստահ լինելով, որ ժողովուրդը տալու է այդ վեց ձայնը, անընդունելի է։
Այդ իսկ պատճառով պահանջ ենք ներկայացնում․ եթե ընդդիմությունը չի տալիս պահանջվող վեց ձայնը, արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է հեռանալու։
Մենք չենք կարող ազգային արժանապատվությունը առևտրի տանել։ Մենք չենք կարող սակարկել մեր ազգային արժանապատվությունը։
Հայը հայի դեմ է դուրս գալիս, որպեսզի ստիպի, որ ներքին օրակարգում գործի մի այնպիսի Սահմանադրություն, որը պարտադրված է թշնամական երկրի պարտադրանքով և օրակարգով»։
Այս մասին հայտարարել է Անդրանիկ Գևորգյանը՝ անդրադառնալով Սահմանադրության նոր տարբերակին և դրա ընդունման շուրջ քաղաքական գործընթացներին։