ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է 2020 թվականի պատերազմի ընթացքում իր հնարավոր հրաժարականի հարցին՝ պատմելով, որ այդ օրերին այն ուղղակիորեն բարձրացրել է այսպես կոչված «երաշխավորների» առաջ։
Լրագրողի ճշտող հարցին, թե կոնկրետ ում է ուղղել այդ հարցը՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՞ն, Փաշինյանը պատասխանել է.
«Երաշխավորներին։ Մեր քաղաքական դաշտում այդ խոսույթը կար, թե խնդիրն իմ մեջ է։ Ես այդ հարցն ուղիղ դրել եմ, ասել եմ՝ կարո՞ղ ա պրոբլեմն իմ մեջ ա, հրաժարական տամ, գնամ»։
Վարչապետի խոսքով՝ եթե իրեն ասեին, որ խնդիրը հենց իր մեջ է, ինքը պատրաստ էր հրաժարական տալու և հեռանալու։
«Էդ պատերազմական պայմաններում, իհարկե՛, կգնայի։ Էդ խոսակցությունն էդպիսին չէր, որ պրոբլեմն իմ մեջ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։