Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ամասիա խոշորացված համայնքի 30/37 ընտրատեղամասում ընտրություններն ընթանում են ակտիվ մասնակցությամբ։ Առավոտյան ժամերից ընտրատեղամասում քաղաքացիների հոսք է նկատվում։
Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ ընտրատեղամասում ընտրախախտումներ չեն արձանագրվել, քվեարկության գործընթացն ընթանում է բնականոն հունով։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ամասիա խոշորացված համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Համայնքում ընտրելու իրավունք ունի 5751 քաղաքացի։ Ընտրապայքարին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ՔՊ ցուցակը գլխավորող Ջեմմա Հարությունյանը և «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Ղարիբյանը։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան