Ներքին 1 ժամ առաջ - 15:02 25-10-2026

75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում

Ժամը 13։00-ի դրությամբ «Ականատես» դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։

Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։
Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

Ընտրատեղամասերի մատչելիություն․ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։

Քվեարկության գաղտնիություն․ 8 տեղամասից ստացվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։

Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։

Ընտանեկան քվեարկություն․ 4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։

Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն․ 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։

Այլ խնդիրներ․ 3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։
Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։

Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում