«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ամփոփել է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները Սպիտակում:
Գոհար Մելոյանը Սպիտակում արձանագրված ընտրախախտումների մասին հայտարարել է, որ մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքներ են հնչեցվել, իսկ տարեց ընտրողներին ուղեկցել են քվեախցիկներ։
Նրա խոսքով՝ ՔՊ-ի կողմից նաև բարեգործության արգելքի խախտումներ են արձանագրվել․ մարդկանց խոստումներ են տվել՝ ընտրողների կամքի վրա ազդելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: